ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է

Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է
07.01.2020 | 14:14

Մեծերը՝ Վահան Տերյանի մասին


Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...
Եղիշե Չարենց


Նա փորձեց հայ պոեզիայի սեփականութունը դարձնել այն ամենը, ինչ ձեռք էր բերել եվրոպական պոեզիան վերջին տասնամյակի ընթացքում։
Վալերի Բրյուսով


Վ. Տերյանը պատանեկության և վաղ երիտասարդության ամենասիրելի բանաստեղծն է, նրանց քնարական զգացմունքների արտահայտիչը, նրանց երազական սիրո և թախծի նուրբ երգիչը[12]։
Ավետիք Իսահակյան


Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...»:
Պարույր Սևակ

Քաղվածքների աղբյուրը՝ wikiquote.org, encyclopedia.am

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ